ԱՐՑԱԽ
Գինեգործության պատմությունը
Անծանոթ, բայց սրտաբաց, առեղծվածային, բայց հյուրընկալ, հեռավոր, բայց հեշտ հասանելի, հնադարյան և հզոր․ այս ամենը Արցախն է։

Լեռնային Հայաստանի հյուսիսարևելյան հատվածը մշտապես համաշխարհային պատմության էպիկենտրոնում էր։ Հնագույն պեղումները և գտածոները, ինչպիսիք են՝ քարանձավային արջի ատամը, նեանդերթլյան մարդու ծնոտը, հնադարյան աշխատանքային պարագաները և այլ արժեքավոր իրեր, ապացուցում են այն մասին, որ կյանքն այստեղ առկա էր դեռևս երեք հարյուր հազար տարի առաջ։ Նրանց համար, ովքեր հետաքրքրվում են մարդկային զարգացման վաղ պատմությամբ, Արցախը հիանալի վայր է, որտեղ մարդկանց հնարավորություն է ընձեռնվում ընկղմվել պատմության մեջ, այցելել քարանձավներ, ինչպես նաև տեսնել հնէաբանների կատարած աշխատանքները։

Եթե պալեոլիթյան ժամանակաշրջանը շատ խորը թռիչք է դեպի անցյալ, ապա մոտենալով մեր ժամանակներին , դեռևս Ք․ա․ 8–րդ դարում Ուրարտական սեպագիր արձանագրություններում առաջին անգամ գրավոր հիշատակվում է այս հողի մասին որպես Ուրտեխի երկիր։ Խալդի աստվածը՝ այդ ժամանակների գլխավոր աստվածը, համարվում էր ոչ միայն երկնքի, կյանքի, աշխատանքի և պտղաբերության հովանավորը, այլ նաև գինեգործության աստվածը։ Բազմազանությունը և տեղական տեսակների քանակը Արցախում իրավ զարմացուցիչ է։ Ներկայումս ամենավառ և լայն մշակում ստացած տեսակներից համարվում է Խնդողնին։

Հետագայում Ստրաբոնը, Պլատոնը, Պտղոմեոսը,Պլուտարքոսը և այլ հնադարյան հեղինակներ, գրում են այս հողի մասին որպես Մեծ Հայաստանի մի հատված։ Կյանքը այստեղ չի դադարում ոչ մի վայրկյան, և, չնայած հաճախակի պատերազմների և դրսից ներխուժումների, խաղողագործությունը և գինեգործությունը միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում։ Մշակվում են խաղողի նոր այգիներ, արտադրված գինիները արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ։ Տիգրանակերտի ամրոցում, որը կառուցվել է մ․թ․ա․ առաջին դարում և հայտանբերվել է վերջերս, գտնվել են կարասե սափորներ (կավե սափորներ), որը նախատեսված է գինին պահպանելու համար և խաղողի կորիզներ։

Մեր թվարկության սկիզբը Արցախում ուշադրության է արժանանում Դադիվանքի միջոցով ևս։ Այն առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է; կառուցվել է Քրիստոսի աշակերտներից մեկի՝ Թադևոսի մահվան վայրում։ Հետաքրքիր և նաև այն փաստը, որ քրիստոնեությունը և խաղողագործությունը Արցախում ստեղծել են մի եզակի համակեցություն՝ եթե մինչև քրիստոնեության ընդունումը Արցախի խորհրդանշական մշակույթում գերակայել է խաղողի որթը, ապա քրիստոնեության ընդունումից հետո այն համալրել է խաչով։ Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված մելիքական ապարանքում հայտնաբերված տապանաքարերի վրա միասին պատկերված են խնջույքի սեղաններ խաղողի պատկերներով, սափորներով նաև հրեշտակներով։

Ինչպես հազարամյակներ առաջ այնպես էլ ներկայումս խաղողագործության զարգացումը և գինեգործությունը շարունակում է աճել Արցախում։ Այս շրջանի եզակի էկոհամակարգը, մաքուր օդը և ջուրը, ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, մեղմ կլիման, տաք օրերի մեծ քանակությունը, տեղացիների մեծ եռանդով և ձեռքերով կատարվող խնամքը խաղողի որթի հանդեպ, նպաստում է ստեղծել այնպիսի գինու տեսք և համ, որով հիանում են շատ մասնագետներ։

Իմանալ ավելին
Արցախի գինեգործության
ժամանակագրություն
2014
Առաջին Արցախի գինու փառատոն Տող գյուղում, Հադրութի շրջան
20րդ դար
Տեղական ծագում ունեցող խաղողագործության ակտիվ զարգացում
19րդ դարի ավարտ
Phylloxera առաջին անգամ գրանցված է Արցախի տարածքում, տեղական ծագում ունեցող տեսակները ցուցաբերում են լավ դիմադրողություն
1 դար մ.թ.
Մշակույթի մեջ ավանդական խաղողի պատկերները համալրում են խաչի պատկերներով
1 դար մ.թ.ա.
Հնադարյան հեղինակները գրում են Արցախի տարաղքից գինիների ծավալուն արտահանման մասին: Կարասե սափորներ և խաղիղի կորիզներ հայտնաբերված են Տիգրանակերտ պատմահնագիտական վայրում:
8րդ դար մ.թ.ա.
Խալդի, գլխավոր աստված Ուրտեխինի երկրում (հիմա Արցախի Հանրապետությունը) երկրապագվում է որպեզի գինեգործության հովանավոր:
50-100 հազար տարի մ.թ.ա.
Առաջին ապրելավայրի և նեանդերթլյան մարդու ծնոտի հայտնաբերումը Ազոխ քառանձավում: "Ազոխ" տեղական բարբարով նշանակում է "չհասած խաղող"