Արցախի գինիների ճանապարհ
Exploring the region through its unique wine
Trail length 210 km
Ինչը կարող է լինել ավելի լավ, քան հետազոտել շրջանը մեկ գինու գավաթի միջով։ Ինչպես ասել է Գալիլեո Գալիլեյը «Գինին արևի շող է, պահպանված ջրի մեջ», այդ պատճառով այցելեք Արցախ, զգացեք արևի մեղմ քնքշանքը, խմեք լեռնային աղբյուրների բյուրեղյա մաքուր ջրերը, փորձեք մենահատուկ խաղողից պատրաստված յուրահատուկ գինիները։

Ծանոթացեք Երկիր մոլորակի ամենա վավերական շրջաններից մեկի հետ, որը փակած լեռնաշղթաներով, պահպանում է իր յուրահատուկ բնավորությունը: Քաղաքակիրված, բայց ոչ գլոբալացված, Արցախը ունի հիասքանչ բնություն, յուրահատուկ էկոհամակարգ և գինու տեսակներ, հարմար տրանսպորտային ուղի և ճանապարհներ, իսկ ամենաարժեքավորը՝ մարդիկ, ովքեր շատ հյուրասեր են և որոնց հյուրասիրությունը արդեն լեգենդ է դարձել։

Արցախի խաղողագործների և գինեգործների միավորումը առաջարկում է տարբեր երթուղիներ տեղական գինու այգիների և գործարանների հետ ծանոտանալու համար:
Մեկօրյա ծրագիր
Ստեփանակերտից, սկսաց 35 000 AMD մեկ հոգու համար: Տևողությունը՝ 8 համ: Ծրագիրը նեռարում է՝ մեկ այգի, երկու գինեգործարան, երեք գինիների համստես, ճաշ, տրանսպորտ, էքսկուրսավար:

3 օրյա ծրագիր
Ստեփանակերտից, սկսաց 135 000 AMD մեկ հոգու համար double սենյակում: Ծրագիրը նեռարում է՝ երկու այգի, չորս գինեգործարան, ութ գինիների համտես, 3-անգամյա սնունդ, տրանսպորտ, էքսկուրսավար, կացությունը հարմարավետ գյուղական տներում:

Անհատական պատվերով
Գինիների համտեսի, գինեգործարանների և խաղողագործ տնտեսությունների ընտրությունը, ճանապարհը և տևողությունը՝ ըստ ձեր ցանկությամբ:

Գինու ճանապարհ
3-օրվա ծրագրի տարբերակ
Դիմեք մեզ հատուկ Ձեր հյուրերի համար մշակած ծրագիր իրենց նախասիրություններից և հնարավորություններից ելնելով:
Օր 1
Ստեփանակերտ – Տիգրանակերտ – Ասկերան – Մարտունի
Մեկնում ենք Ստեփանակերտից դեպի Տիգրանակերտ, ծանոթանում ենք Խնդողնի խաղողի հետ, համտեսում ենք գինիներ, ճաշում ենք գինեգործարանում: Գիշերակաց գյուղական տան մեջ, ընտրիքը տնական գինիներով:
Օր 2
Մարտունի – Ամարաս – Կարմիր Շուկա – Տող
Էկսկուրս դեպի Արցախի պատմական անցյալը: Խաղողների այգիներով գալիս ենք Տող՝ բերդաքաղաքի և Մելիկ Եգանի ապարանքի մասին իմանալու: Ընդրիքը Տողում գինեգործարանում:
Օր 3
Տող – Շուշի -
Ստեփանակերտ

Գեղեցիկ ձորեր և գետեր, անհետացած ջրահացպանների քաղաքի պատմություն, թանգարանի հարստություններ և երաժշտական երեկո – այն ամեն ինչը մեզ սպասում են երրորդ օրվա ընքացքում:
Վերադարձ Ստեփանակերտ: